Գերմանիայում՝ Սաքսոնիայի Բաուտցեն քաղաքում, բախումներ են տեղի ունեցել փախստականների եւ աջ ծայրահեղականների միջեւ, հայտնում DW-ն: Սեպտեմբերի 14-ի ուշ երեկոյան տեղի ունեցած բախումներին մասնացել է 20 փախստական եւ 80 արմատական։
Բախման մասնակիցները միմյանց վրա շշեր են նետել, իրար վիրավորել են եւ ֆիզիկական բռնություն կիրառել: Մոտ 100 ոստիկաններ փորձել են բաժանել կռվողներին, սակայն նրանց եւս հարվածներ են հասել: Ոստիկաններից մեկը վիրավորվել է շշի բեկորից: Ոստիկանության պնդմամբ՝ բախումը հրահրել են փախստականները:
Բաուտցենը գտնվում է Չեխիայի սահմանին եւ հաճախ է վերածվում փախստականների եւ տեղացի արմատականների միջեւ բախումների ասպարեզի. նրանց միջեւ լարվածությունն աճում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականության հետւանքով:











