Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) համոզված է, որ Արթուր Դավթյանն արժանի է լինելու Հանրապետության գլխավոր դատախազը:

«Ճիշտ ընտրություն ենք արել»,- այսօր` սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Թե կոնկրետ ինչ արժանիքներ ունի Արթուր Դավթյանը, Առաքել Մովսիսյանն անպատասխան թողեց:

Նշենք, որ Ազգային ժողովում այս պահին ընթանում է ՀՀ գլխավոր դատախազի ընտրությունը: Թեկնածուն Արթուր Դավթյանն է: