Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը համոզված է` նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը լավ է աշխատելու:

«Ես վստահ եմ` լավ է աշխատելու, օրենքի տառին համապատասխան է աշխատելու, որի համար մենք մենակ ուրախ կլինենք»,- այսօր` սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Մեր հարցին` ինչն էր խանգարում Հովիկ Աբրահամյանին լավ աշխատել, Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Նորից եմ ասում` նոր վարչապետը լավ կաշխատի, օրենքի տառին համապատասխան կաշխատի ու մենք էլ օրենքի տառին համապատասխան կաշխատենք»:

Նշենք, որ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել սեպտեմբերի 13-ին` փոխարինելով Հովիկ Աբրահամյանին: