Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռուստատեսությունը զարգացման կարիք ունի: Սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում այս մասին հայտարարել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թեկնածու Տիգրան Հակոբյանը:

Հակոբյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հեռուստատեսության վիճակը իր վրա շատ տխուր տպավորություն է գործել: «Արցախի հեռուստատեսությունը զարգացման կարիք ունի: Հուսով եմ՝ լուծումներ կգտնենք»,- ասել է Տիգրան Հակոբյանը՝ հավաստիացնելով, որ հանձնաժողովի նոր անդամի կարգավիճակում կկարողանա աշխատանքներն աշխուժացնել, հարցեր բարձրացնել եւ դրանք լուծել: