Դատախազության լիազորությունները անսահմանափակ չեն: Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին,, թե արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությամբ, որ իրենք բիզնես չեն խլելու նշանակում է, որ նախկինում եղել է նման բան եւ արդյոք պատրաստվում է ուսումնասիրել ինչից է բխել վարչապետի այդ հայտարարությունը։

«Կոնկրետ իրավիճակում վարույթ հարուցելու լիազորությունները կոնկրետ օրենքով նախատեսված են, թե որ հիմքերի ու առիթների դեպքում են հնարավոր։ Ցանկացած դեպքում, եթե կլինեն հիմքեր եւ առիթներ, բոլոր նման դեպքերում վարույթ կհարուցվի»,-ասել է դատախազը՝ լրագրողներին հակադարձելով, թե ինչպես են առաջարկում ուսումնասիրել դա։

«Լծակները ես նշեցի, ձեզ էլ քաջ հայտնի է մեր քրեադատավարական օրենքը նախատեսում է քրեական վարույթ ինչպիսի դեպքերում կարող է սկսվել։ Այդպիսի առիթների դեպքում կհարուցվեն».-ընդգծեց Դավթյանը:

Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք կարող է «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատիրոջ հայտարարությունը, որ իր բիզնեսը խլել են, առիթ լինել, որ դատախազը ուսումնասիրի՝ այդպես է, թե ոչ։ Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազն ի պատասխան նշել է. «Եթե դատարանում է, վեճը կարող է լինել քաղաքացիադատավարական կամ եթե քրեադատավարական է, արդեն իսկ քրեական հետապնդման մարմինների տիրույթից դուրս է եկել, հետեւաբար քրեական հետապնդման մարմինները արդեն  իսկ գնահատական տվել են։  Իսկ եթե գործը դատարանի վարույթում է, բնականաբար լուծման իրավասությունը դատարանինն է»։

Անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանում Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից  Վահե Ավետյանի սպանության գործին, որի դատախազը ինքն է եղել, Արթուր Դավթյանն ասել է. «Ես խոցելի չեմ եւ դա ինձ խոցելի չի դարձնի, «Հարսնաքարի» գործի հետ կապված իմ դիրքորոշումն արդեն հայտնել եմ»։