Երեւանի փողոցներով այսօր վաղ առավոտից ռազմական տեխնիկա է տեղափոխվում. ընթանում են ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները։
Այս պահին Հանրապետության հրապարակում փորձ են անում ուժային կառույցների տարբեր ստորաբաժանումները։
Ռազմական տեխնիկայի տեղափոխության նպատակով մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են, իսկ ամբողջ քաղաքում խցանումներ են:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 23-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 6-ը և սեպտեմբերի 15-ին, ժամը 23-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 6-ը, կդադարեցվի երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակում:

















