ԱՊՀ-ում Մոսկվայի նախագահության դեմ Ղրղզստանում Ուկրաինայի դեսպան Նիկոլայ Դորոշենկոյի առարկությանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանի տեսանյութը հրապարակվել է ՏԱՍՍ-ի Youtube-ի ալիքում:
Բիշքեկում ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ Դորոշենկոն հայտարարել է, որ Կիեւը դեմ է ԱՊՀ-ում նախագահությունը Ռուսաստանին փոխանցելուն, քանի որ «Մոսկվան բռնակցել է Ղրիմը»:
«Ռուսաստանը ոչինչ չի բռնակցել: Ղրիմում տեղի ունեցածն Ուկրաինայի որոշակի քաղաքական ուժերի անիրավաչափ գործողությունների արդյունք է, որը հանգեցրեց պետական հեղաշրջման: Ղրիմը Ռուսաստանին միացավ այդ տարածքում բնակվող մարդկանց կամարտահայտության արդյունքում՝ միջազգային իրավունքի նորմերին եւ ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան»,- ընդգծել է Պուտինը:
Բացի այդ, նա հիշեցրել է, որ Կիեւը չի ստորագրել ԱՊՀ-ի կանոնադրությունը, այդ պատճառով «հազիվ թե կարող է առաջարկներ ներկայացնել այդ կառույցի աշխատանքի կազմակերպման առիթով»:











