Կիեւում մի խումբ անհայտ անձինք գիշերը հարձակվել են Ռուսաստանի դեսպանատան վրա, հայտնում է Strana.ua-ն՝ վկայակոչելով ականատեսներին:
Ուկրաինայի ազգային գվարդիայի իրավապահները պարզաբանել են, որ մոտ 20 մարդ ճայթուկներ է նետել դեսպանատան ուղղությամբ եւ դիմել փախուստի: Հաղորդվում է, որ դեսպանատան շենքը տեսանելի վնասներ չի կրել:











