Ճապոնիայի Prodrone ընկերությունը ներկայացրել է բեռնատար PD6B-AW-ARM մուլտիկոպտյորը, որը հագեցած է մանիպուլյատորների զույգով: Անօդաչուի շնորհանդեսը տեղի է ունեցել Լաս Վեգասում՝ InterDrone ցուցահանդեսի շրջանակներում, փոխանցում է «Ռոսբալտը»:
Հեքսկոպտյորի մանիպուլյատորները ունեն ազատության հինգ աստիճաններ եւ անօդաչուին թույլ են տալիս մեկ «ձեռքով» որսալ եւ տեղափոխել մինչեւ 10 կգ կշռող բեռ: Թռչող սարքի առավելագույն բեռնատարողությունը կազմում է 20 կգ: Դրոնը ժամում 60 կմ արագության է հասնում եւ բարձրանում է մինչեւ 5 կմ, իսկ ինքնավար թռիչքի ժամանակը կազմում է 30 րոպե:











