Ուրալի մայրաքաղաքի բնակիչ Տիմոֆեյ Բոչերինը բենզասղոցով ձեռնածություն անելու շնորհիվ հայտնվել է Ռուսաստանի Ռեկորդների գրքում: Հնարքը որակով եւ ամենակարեւորը՝ առանց վնասվածքների կատարելու համար մարզումների մի քանի տարի է պահանջվել, հայտնում է «Նովիե Իզվեստիա»-ն:

Եկատերինբուրգցին տեսանյութ է նկարահանել՝ միաժամանակ ձեռնածություն անելով աշխատող բենզասղոցով, ռետինե գնդակով եւ 5 ռուբլիանոց մետաղադրամով: Վտանգավոր հնարքի հոլովակը նա հրապարակել է YouTube-ի իր ալիքում՝ նախազգուշացնելով, որ «խորհուրդ չի տրվում հնարքը կրկնօրինակել առանց հատուկ նախապատրաստության»:

Բոչերինը երեք իրերով ձեռնածության ռուսական նոր ռեկորդ է սահմանել, որոնք ունեն քաշի առավելագույն տարբերություն (806 անգամ): Այսպես բենզասղոցը կշռել է գրեթե 5 կգ, մետաղադրամը՝ 6 գրամ, իսկ գնդակը՝ 112 գրամ:.