Վանաձորի բնակիչ, 22-ամյա Արթուր Աթաբեկյանը մեղադրվում է կողոպուտ կատարելու մեջ:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ Արթուր Աթաբեկյանն օգոստոսի 22-ին եւ սեպտեմբերի 7-ին Վանաձորում երկու կնոջից հափշտակել է ոսկյա շղթա: Եթե օգոստոսի 22-ին տարածքում ոստիկան չի եղել՝ դեպքը կանխելու եւ Աթաբեկյանին բերման ենթարկելու համար, ապա սեպտեմբերի 7-ին մոտակայքում ոստիկանության աշխատակից է եղել, որին, սակայն, չի հաջողվել, բռնել նրան: Այնուամենայնիվ, ոստիկանը ճանաչել է նրան եւ նույն օրը բերման ենթարկել:

Արթուր Աթաբեկյանը կալանավորված է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: