Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր Էջմիածնում քվեարկեց հանուն պետության, հզորացման:

«Ես էլ եմ չարչարվում, որ ավելի լավ լինի»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանը, որը գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հայրն է:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` էջմիածինցիներն առաջին հերթին խաղաղության կարիք ունի:

Նշենք, որ Էջմիածնում այսօր քաղաքապետի ընտրություններ են: