Ռուսաստանը չի էլ հրաժարվում, որ զենք է վաճառում Ադրբեջանին: Այս մասին այսօր` սեպտեմբերի 18-ին, Էջմիածնում, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:

«Մեզ էլ «Իսկանդեր»է վաճառում, որը թուրքը չունի: Ռուսները պարզ էլ ասում են, որ զենք են ծախում, ասում են` պիտի առնեն, մեկ ա, մեզնից չառնեն, ուրիշից կառնեն: Ամեն դեպքում մեզ բարեկամ են ու մեզ դուր չի գալիս, որ զենք են ծախում»,- ասաց Մանվել Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո էլ Ռուսաստանը հայտարարեց, որ շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին: