Սեպտեմբերի 18-ի առավոտյան Երեւանում կայացել է հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնական զինվորական շքերթի գլխավոր փորձը: (ֆոտոռեպորտաժ)
Փորձի ժամանակ, ինչպես իսկական շքերթին, Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներից բացի՝ ներկայացված էին ուժային այլ կառույցներ. Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ԱԻՆ-ը, ԼՂՀ Պաշտպանության բանակը, Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, երկրի ռազմական կրթական հաստատությունները:
Երեւանի Հանրապետության հրապարակով անցան բանակային ստորաբաժանումներ՝ մոտորահրաձգային, հրետանային, հրթիռային եւ զրահատանկային զորքերի, ՀՕՊ ստորաբաժանումները: Շքերթի փորձին մասնակցում էին նաեւ ռազմական ավիացիան՝ ներկայացված գրոհայիններով, կործանիչ ուղղաթիռներով եւ ինքնաթիռներով:
Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված շքերթը կայանալու է սեպտեմբերի 21-ին:











