Լճաշեն գյուղում 43-ամյա տղամարդը ջրագծերը քանդելու ժամանակ պատմամշակութային արժեք հանդիսացող առարկաներ է գտել ու վերցրել։ Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը։

Ըստ ոստիկանության տեսանյութի՝ պատմամշակութային արժեք հանդիսացող առարկաներ հափշտակելու վերաբերյալ օպերատիվ տվյալները ստացվել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում։  Սեպտեմբերի 14-ին հափշտակություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Լճաշեն գյուղի բնակիչ, 43-ամյա Արտակ Հարությունյանը։

«Լճաշեն գյուղում ջրագծերը քանդելու ժամանակ դրանք հանել լցրել էին՝ որը ջարդած, որը ամբողջությամբ, վերցրել եմ»,- ոստիկանությունում պատմել է տղամարդը։

Տղամարդը նաեւ մետաղական դետեկտոր է օգտագործել։