Չեչնիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռամզան Քադիրովը Գրոզնիի «Սաֆիյա» պալատում Չեչեն կնոջ օրվան նվիրված հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Միջոցառմանը Քադիրովը ներկայացել է զրահով՝ սաղավարտով, թրով եւ նիզակով:

«Մեզ գոհացնում է, որ Չեչնիայի կանայք տարեցտարի նոր բարձունքներ են նվաճում գիտության, մշակույթի, առողջապահության, հասարակական կյանքի ոլորտներում: Ես Չեչնիայի բոլոր կանանց ջերմորեն ողջունել եմ, խաղաղություն եւ բարգավաճում եմ ցանկացել: Բոլոր աղջիկները հիասքանչ ծաղկեփնջեր են ստացել: Իսկ փողոցների գիշերային երկինքը փայլատակել է տոնական հրավառությամբ»,-  Instagram-ի իր էջում գրել է Ռամզան Քադիրովը:

2009 թվականից սկսած Չեչեն կնոջ օրը ամեն տարի նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի: