Երեւանի Կիեւյան կամրջից այսօր՝ սեպտեմբերի  19-ի առավոտյան նետված երիտասարդի ինքնությունը դեռ պարզ չէ:

Ոստիկանությունը կոչ է անում լուսանկարում պատկերված երիտասարդին ճանաչողներին զանգահարել ոստիկանության Մալաթիա բաժին կամ զանգահարել 010390202 հեռախոսահամարով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան Կիեւյան կամրջից երիտասարդ է նետվել: