Երեւանի երկինքը զարդարվել է ազգային եռագույնի գույներով (ֆոտոռեպորտաժ

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցող հայկական «Սու 25» գրոհիչ օդանավերի  խումբը սլացավ Հանրապետության հրապարակի վրայով՝ իր հետեւից թողնելով Հայաստանի պետական դրոշի եռագույնի տեսքով հետագիծ։ Էսկադրիլիայի հրամանատարն է գնդապետ Արմեն Ներսիսյանը։

Հանրապետության հրապարակի երկնքով սլացան Հայաստանի ՌՕՈւ օդանավերն ու ուղղաթիռները՝ ուսումնամարզական «Լ–39», «Մի–24» մարտական ուղղաթիռներ, «Մի–8» ռազմատրանսպորտային ուղղաթիռներ։

Հայ օդաչուների կողքին են ռուս գործընկերները՝ «Միգ-29» խումբը՝ գնդապետ Նիկոլայ Նիկոլաեւի հրամանատարությամբ։

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի\NEWS.am