Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով քարոզարշավը ժամանակավորապես դադարեցնում է նաեւ «ԳԱԼԱ» (գաղափարական լիբերալների ալյանս) կուսակցությունը:

Ավելի վաղ քարոզարշավը դադարեցնելու մասին հայտարարություն էր տարածել նաեւ «Բալասանյան դաշինքի» նախընտրական շտաբը։

Նշենք, որ այսօր՝ Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։