Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին Գյումրիի բժշկական կենտրոնից այսօր՝ սեպտեմբերի 20-ին, տեղափոխվել է Գյումրիի պաթոլոգոանատոմիական լաբորատորիա: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը13:00-ից բժշկական կենտրոնում էին մահացած Արշակ Գրիգորյանի հարազատներն ու ընկերները, նաեւ նախկին ԲՀԿ-ական, Գյումրիից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Տարածքը հսկել են մեծ թվով ոստիկաններ:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նկուղից հայտնաբերվել է ատրճանակ: Քրգործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով: