Գալուստ Սահակյանը ճանաչում է նորանշանակ նախարարներին եւ կարծում է, որ նրանք փորձառու մասնագետներ են։
«Ես ճանաչում եմ նրանց։ Որոշներին ճանաչում եմ, փորձ ունեն, եւ կարծում եմ, որ շուտով որոշակի փոփոխություններ կիրականացվեն մեր երկրում»,- այսօր՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։
Նշենք, որ նախօրեին ՀՀ նախագահի հրամանագրերով նոր նախարարներ են նշանակվել: Մասնավորապես, Տրանսպորտի եւ Կապի նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար է նշանակվել Աշոտ Մանուկյանը, գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը:











