Երեւանի Հանրապետության հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել անկախության 25-ամյակին նվիրված զորահանդես:

Պետական հիմնի հնչյունների ներքո եւ զենքերի հինգ համազարկերի ներքո Երեւանի Հանրապետության հրապարակում զորահանդեսը մեկնարկեց զինվորական ստորաբաժանումների երթով, այնուհետեւ հրապարակ մտան տանկեր, զորահամեքենաներ եւ հրետանի: Դրանից հետո «Սու 25» գրոհիչ օդանավերը Երեւանի երկինքը զարդարեցին ազգային եռագույնի գույներով: Զորահանդեսն ավարտվեց Պաշտպանության նախարարության պատվավոր պահակախմբի վաշտի եւ միացյալ նվագախմբի շարաերթով:

Զորահանդեսի տեսանյութը ներկայացնում ենք ամբողջությամբ: