Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսլանդիայի արտաքին գործերի, արտաքին առեւտրի նախարար Լիլյա Ալֆրեդսդոտիրի հետ եւ քննարկել երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ուղիներին։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կարեւորվել է իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, փոխայցելությունների կազմակերպումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը, առեւտրատնտեսական կապերի աշխուժացումը։