«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի հարազատներին ոստիկանության աշխատակիցներն արգելեցին մնալ դատարանի շենքի այն հատվածում, որտեղից երեւում էր Խանդոյանը:
NEWS.am-ի թղթակիցը Արաբկիր եւ Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հաղորդում է, որ Խանդոյանի հարազատներն ու համակիրները հավաքվել էին այն հատվածում, որտեղից պարիսպից հնարավոր էր տեսնել Խանդոյանին, որի կալանքի ժամկետի հարցն է այժմ քննվում:
Խանդոյանի ընտանիքի անդամների խոսքով` Արայիկը ձեռքով բարեւել է բոլորին ու ժպտացել: Մոտ երեսուն րոպե անց նրանց մոտեցան ոստիկաններ եւ պահանջեցին հեռանալ, հակառակ դեպքում բերման կենթարկեն: Հարազատները հեռացան այդ տարածքից:
Դատական նիստը շարունակվում է:











