Ֆինանսների ոլորտում ունենք բավական բարդ, խճճված համակարգ առաջին հայացքից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում, ներկայացնելով նորանշանակ նախարար Վարդան Արամյանին, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գագիկ Խաչատրյանին կատարած աշխատանքի համար եւ նշել, որ նա իր փորձով այսուհետ եւս օգտակար կլինի համակարգին:
Շնորհավորելով Վարդան Արամյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ասել է, որ նա նոր մարդ չէ համակարգում եւ լավատեղյակ է ֆինանսական ոլորտին: Նշելով, որ ֆինանսների նախարարությունը մեր երկրի ամենակայացած ինստիտուտներից է՝ Կարեն Կարապետյանը միեւնույն ժամանակ կարեւոր է համարել նոր մոտեցումների որդեգրումը մակրոտնտեսական ցուցանիշների ապահովման գործում:
Անդրադառնալով գնումների գործընթացին՝ վարչապետը նշել է. «Ունենք բավական բարդ, խճճված համակարգ առաջին հայացքից: Ակնկալում եմ ֆինանսների նախարարությունից առաջարկություններ՝ ինչպես ենք անում, որպեսզի մեր ֆինանսական հոսքերն ավելի արդյունավետ կառավարենք»:
.jpg)











