Մոսկվայի արեւելքում սեպտեմբերի 22-ի երեկոյան արհեստական ծաղիկների պահեստ է այրվել: Կրակն արագորեն 4 հազար ք.մ. տարածք է ընդգրկել: Այս մասին գրում է Gazeta-ն:

Կրակի բռնկումից չորս ժամ անց հրդեհին բարդության 4-րդ աստիճան է տրվել: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ 8 հրշեջի հետ կապը կորել է: Նրանց պաշտոնապես առայժմ զոհված չեն համարում: