Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանն, սեպտեմբերի 22-ին, հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք քննարկել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի` սեպտեմբերի 5-ին Հայաստան կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայամանանվորվածությունների իրականացմանը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցերի։