Մուրացանի փողոցի տներից մեկի հետնամասով անծանոթ անձը բակ է մտել, բարձրացել վերեւ, բաց պատուհանից անցել ներս, բայց տեսնելով արթնացած տանտերերին՝ շփոթված գողը դուրս էր ցատկել 2-րդ հարկի պատուհանից:
Մարդիկ տանը քնած են եղել, իսկ գողության փորձ անողը՝ խմած: Աղմուկ-աղաղակ է լսվել եւ գողը ցած է ընկել երկրորդ հարկից: Տանտերերն արթնացել են, անկոչ հյուրը տեսնելով տանտերերին փորձել է փախչել, բայց աստիճանի կողմն անցնելու փոխարեն պատուհանից ցած էր ընկել:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն օրորվող կասկածյալին տեսնելով շտապօգնություն էին կանչել, բայց պարզվել էր, որ առողջական խնդիր չունի, պարզապես խմած էր:
Ոստիկանները կասկածյալ Վահան. Գ.-ին բերման են ենթարկել:
Տանտիրուհին ոստիկաններին պատմել է. «Քնած էինք, ոտնաձայներ լսեցի, դուրս եկա ննջասենյակից ու անծանոթ մարդ տեսա: Ինքն իրեն կորցրեց, որ նկատվել է, դուրս ցատկեց պատուհանից ու ընկավ գետնին»:
Արդեն պատուհանի տակ տանտերը բռնել էր նրան:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











