Գյումրիում այսօր` սեպտեմբերի 23-ին, տեղի ունցավ Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ 25-ամյա Արշակ Գրիգորյանի հուղարկավորության արարողությունը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ Արշակ Գրիգորյանի թաղման արարողությանը ներկա են եղել Աժ պատգամավորներ Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը, Նաիրա Զոհրաբյանը: Ներկա էր նաեւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ որդու Սպարտակ Ղուկասյանի հետ:

Արշակ Գրիգորյանին հուղարկավորել են Գյումրիի թիվ 2 գերեզմանատանը:

Նշենք, որ սեպտեմբերի 20-ին Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նկուղից հայտնաբերվել է ատրճանակ: Քրգործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով: