Վարչապետի փոփոխութհունը նոմինալ նշանակություն ունի, նպատակն է ընտրություններից առաջ ստեղծել տպավորություն, որ փոփոխություններ են տեղի ունենում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Փոփոխություններից ով ասես կարող է խոսել, բայց ոչ այն կուսակցությունը, որը 18 տարի ղեկավարել է երկիր ու ինձ փորձ ասես կատարել է հայ ժողովրդի գլխին»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի` նման եզրակացության գալու համար հիմք է այն, որ առանց կառավարության ծրագիրը հաստատելու պետք չէր քննարկել նրա ներկայացրած նախաձեռնությունները:

«Փորձում են մեզ ապացուցել, որ այս կառավարությունն ինչ-որ փոփոխություններով է անելու: Եթե այդպես է, պետք է ծրագիրը ներկայացվեր ընդունվեր, հետո քննարկվեին նրա նախաձեռնությունները քննարկվեին: Բայց բերել են ծավալուն օրինագծեր: Ընդհանրապես անհասկանալի է դա, եթե ծրագիրը ընդունումից հետո»,- նշեց Լեւոն Զուրաբյանը: