«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի քույրը՝ Կարինե Լամբարյանն  այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցի մոտ ուշաթափվել է:  NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ Արմեն Լամբարյանին հիվանդանոց տեղափոխելուց հետո, նրա քույրն այնքան հուզված է եղել, որ ինքնազգացողությունը վատացել է եւ ընկել է հիվանդանոցի բակում: 

Կարինե Լամբարյանին հիվանդանոց են տեղափոխել եւ բուժօգնություն ցուցաբերել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են  Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմեն Լամբարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):