Սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին եւ կարեւորել հայ-վրացական գործընկերային հարաբերությունները իրավապահ ոլորտում։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ համագործակցությունն արդեն իսկ վերաճել է համատեղ աշխատանքի:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գիորգի Սագանելիձեն վստահեցրեց, որ դեսպանությունը պատրաստ է առավելագույնս աջակցելու գործընկերության ամրապնդմանն ու խորացմանը:
Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ երկու իրավապահ կառույցների ուղղակի եւ ամենօրյա համատեղ աշխատանքը նախանշված ծրագրերի իրագործման լավագույն ուղին է:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:














