Սեպտեմբերի 18-ին, ժամը 17.50-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 2-րդ փողոցում կրակոցներ են հնչել:

Պարզվել է, որ ոստիկանության ահազանգողը, կրակողը եւ նրանց ընդհանուր ծանոթը միասին հաց են կիսել, որի ժամանակ էլ եղել է դեպքը:

«Նստած հաց էինք ուտում, կուլտուրական մեկս մյուսի հետ: Թռավ տեղից ու փախավ: Մեկ էլ ասում ա՝ հելեք դուրս, 15 րոպեից մենք քեզ չտեսնենք: Այ մարդ, դու քո տունն ունես, էս մարդն իր տունն ունի: Հետո 15 րոպեն չէր անցել, 4 անգամ կրակեց:

Հարեւանությամբ ապրող Սոս Ե.-ն խմած է եղել, մոտն էլ հրազեն է եղել:

Ոստիկանները Սոսի տանը շարժ են նկատել: Ոստիկանները շրջափակել են տունը: Կես ժամ տեւած բացատրական զրույցից հետո նա բացել է տան դուռը: Նա ներկայացրել է որսորդական հրացանն ու պարկուճները, որոնք կրակոցներից հետո գցել էր մոխրակույտի մեջ:

Սոս Ե.-ն պատմել է դեպքի իր տարբերակը. «Թթի ղշերի վրա: Ամեն տարի գիլասների, ծիրանների ժամանակ գալիս են, հիմա արդեն հետ են գնացել իրենց ձագուկների հետ»:

Հարցին, թե այսօր էլ է կրակե՞լ թթի շղերի վրա, նա պատասխանել է. «Ոչ, էսօր ես օձի վրա եմ կրակել: Էդ նույն օձի ընկերն էր եկել: Երկու ամիս առաջ շախմատիստ Արոնյանի անձնական տրեները՝ Աշոտը, որը իմ հարեւան ա, էդ օձը իր հայաթում էր: ձեն ա տվել, գնացել եմ էդ օձին խփել եմ, հաջորդը երեւացել ա էսօր՝ ընկերը: Մենք սպասում էինք: Էսօր կրակել եմ էն մյուսին, ուղղակի անհաջող ստացվեց, որովհետեւ ինքը ծառի վրից թռավ, չհասցրեցի»: