Հռոմի Ֆրանցիսկոս պապը հովվապետական այցով Ադրբեջան է ժամանել: Այս մասին հաղորդում է Թրենդ գործակալությունը:

Սրբազան Քահանայապետի այցի առիթով Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանը զարդարվել է Ադրբեջանի եւ Սուրբ աթոռի դրոշներով:

Հռոմի պապին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, պաշտոնատար այլ անձինք: