Անասուն գողանալու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել Գրիգոր Հարությունյանը: Սեպտեմբերի 21-ին Նաիրիի բաժին դիմած քաղաքացին հայտնել է, որ Արա լեռան լանջերին երկու գլուխ անասուն է անհետացել: Քաղաքացին հայտնել է, որ կովերն իրենը չեն եղել, միայն արոտ անելու էր տարել, հաշվել եւ տեսել էր, որ կովերի թիվը երկուսով պակասել է: Պարզվել է, որ անասունները գողացել են, գողությունը կատարել էր Եղվարդի անասնաֆերմաներից մեկի ավտոտեխնիկ Գրիգոր Հարությունյանը: Նա խոստովանել է, որ խոշոր եղջրավորները ինքն է գողացել ու վաճառել:
«Անասուն եմ գողացել Արայի լեռան լանջից երկու հատ: Երկու անասունը քշել տարել եմ, դաշտում պահել եմ, հետո վաճառել եմ»,-ոստիկանությունում խոստովանել է նա:
Գրիգոր Հարությունյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Քննությունը շարունակվում է:











