Անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի ուսումնասիրության համար։ Այս մասին հոկտեմբերի 3-ին խորհրդարանում ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։

«Այդ զինվորների մայրերը հիմա խորհրդարանի դռների առաջ են՝ պահանջելով արդարություն։ Դուք նորից եք նրանց մերժում։ Դա անթույլատրելի է մեր երկրի պաշտպանների նկատմամբ»,– ասել է Փոստանջյանը։