Ոստիկանության Կումայրիի բաժին օգոստոսի 5-ին Գյումրի ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ գիտակցությունը կորցրած հիվանդանոց էր տեղափոխվել 80-ամյա մի կին:

Գյումրիի բնակչուհի Ռիմա Ավետիսյանի մոտ բժիշկներն ախտորոշել էին գանգուղեղի վնասվածք, դեմքի տարբեր մասերի սալջարդ եւ այլն:

Դեպքից 2 օր անց նա գիտակցության չգալով մահացել է:

Նախնական տեղեկություններով տարեց կնոջը ծեծել էին հիվանդանոց տեղափոխվելուց ժամեր առաջ: Ռիմա Ավետիսյանն ապրում էր Գյումրիի տնակներից մեկում: Նրան տնակում անգիտակից ընկած տեսել էին հարեւանները: Ստացած վերքերից կինն արնաքամվել էր:

Ոստիկանները դեպքի վայրում պարզել են, որ տնակը տակնուվրա էր արված:

Դեպքից մեկ ամիս անց պարզվել է կասկածյալի ինքնությունը: Սեպտեմբերի 19-ին, Գյումրիում իր տնից սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 37-ամյա Արման Գ.-ն: Նա խոստովանել է, որ կնոջն ինքն է սպանել:

Արմանը պատմել է, որ դեպքի օչը բարեկամների հետ խմել էր, հիշել, որ Ռիմա Ավետիսյանն իրեն անիծել է, եկել է նրա տնակ, ոտքի հարվածով բացել դուռը, ներս մտել ու ծեծել:

Պարզվել է, որ Արման Գ.-ն նույն օրը գիշերը կոտրել է իր հարեւանի՝ թոշակառու մի կնոջ խոհանոցի պատուհանի ապակին ու մտել ներս: Տեսողության խնդիրներ ունեցող կինը ձայնի վրա բացել է խոհանոցի դուռը: Արման Գ.-ն էլ գռնել է նր ապարանոցից: Թոշակառուն օգնություն է կանչել, Արմանն էլ փախել է:

Նա կալանավորվել է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: