Երեւանում բացահայտվել է մի շարք բնակարանային գողության դեպք:  Պարզվել է, որ այդ գողությունների հեղինակները  2015թ. դեկտեմբերի 26-ին, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով  եւ ապօրինի կերպով գազային սառը կամ նետողական զենք կրելու մեղադրանքով կալանավորված երեւանցիներ Մեսրոպ Հովհաննիսյանը, Արմեն Կիրակոսյանն ու Կարեն Օհանյանն են: Պարզվել է, որ եռյակն ամիսներ շարունակ գրոհել է տասնյակ բնակարաններ՝ բացելով դռները հարմարեցված բանալիներով եւ ինքնաշեն առարկաներով, հայտնաբերվել է նաեւ գողոնը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արմեն Կիրակոսյանի մասնակցությամբ հիմնավորվել են նախկինում  կատարված տասնյակ բնակարանային գողությունները: Միայն վերջին բացահայտումներով պատճառված վնասի ընդհանուր չափը 25 միլիոն դրամից ավելի է:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած քաղաքացիներին հայտնաբերելու վերաբերյալ: Քննությունը շարունակվում է: