«Հաց ենք տանում հաց բերողին» ակցիայի մասնակիցները «Էրեբունի» թանգարանի մոտից երթով հասան «Նուբարաշեն»  ՔԿՀ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցներն իրենց հետ վերցրած սնունդը փոխանցեցին  «Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանին ու եւս մի քանի հոգու, որոնք կալանավորվել են խմբին աջակցելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ ակցիան կազմակերպել էին մի խումբ քաղաքացիներ` նշելով, որ իրենց խղճի պարտքն են կատարում այդ կերպ: 

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը սկզբում մեղադրվում էր զինված խմբի կազմում նախնական համաձայնության շրջանակներում հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելու մեջ: Հետագայում նրա մեղադրանքը փոխվեց: Նա այժմ մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ: