Active Theory ընկերությունը Paper Planes հավելված է մշակել, որի օգնությամբ օգտատերերը կարող են իրենց վիրտուալ թղթե օդանավիկներն ուղարկել եւ «որսալ» ուրիշների օդանավերը:
Յուրաքանչյուր օդանավի վրա օգտատերն իր բնակության վայրի կնիքն է դնում, այնուհետեւ ծալում այն եւ ուղարկում շուրջերկրյա ճամփորդության: Ըստ Meduza-ի՝ Paper Planes-ը նախատեսված է միայն հեռախոսների համար:
Հավելվածի երկրորդ մասն ուրիշների օդանավերի որսն է: Դրա համար էկրանին ցանցի հայտնվելուն պես հարկավոր է թափահարել հեռախոսը: Որսած օդանավը կարելի է բացել եւ տեսնել, թե որտեղ է այն եղել, սեփական կնիքը դնել եւ ուղարկել ճամփորդությունը շարունակելու: Եթե հաջողվի, կարելի է օդանավ որսալ, որը շատ է ճամփորդել:











