Google ընկերությունը ներկայացրել է նոր՝ Pixel շարքի առաջին երկու սմարթֆոնները: Նոր հեռախոսները Pixel եւ Pixel XL անվանումն են ստացել:

Ըստ ՄԻՐ 24-ի՝ դրանք 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ Snapdragon 821 պրոցեսոր, 8 եւ 12 մեգապիքսելանոց տեսախցիկներ ունեն: Սմարթֆոնները նաեւ մատնահետքի սքաներ ունեն, իսկ օպերացիոն համակարգը թարմ Android 7.1 Nougat-ն է:

Բացի տեսախցիկի հզորությունից՝ XL-ը սովորական տարբերակից առանձնանում է նաեւ չափսերով. 5.5 մատնաչափ՝ սովորական 5-ի փոխարեն: Ի դեպ, սա ավելին է նույնիսկ նոր iPhone 7 plus-ից:

Հեռախոսի մեծ տարբերակը կարժենա 770, փոքրը՝ 650 դոլար: