Թբիլիսիում պայթեցրել են Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկի ավտոմեքենան: Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտնել է Նուգզար Ցիկլաուրին:
Ըստ Գրուզիա Օնլայնի՝ տուժել են վարորդն ու երկու անցորդներ, նրանց վիճակը բավական ծանր է: Պայթյունի հետեւանքով մեքենայի հետեւի հատածը զգալիորեն վնասվել է:











