Սեյրան Մուշեղիչը (նկատի ունի Սեյրան Օհանյանին-խմբ) շատ լավ պաշտպանության նախարար է եղել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգանավոր Սեյրան Սարոյանը:

«Փոփոխություններ պտի ըլնեն: Նախ մեր նախարարը`Սեյրան Մուշեղիչը, շատ լավ նախարար ա եղել: Շատ լավ պատերազմով անցած, բանակաշինության մեջ հզոր նախարար ա եղել: Բայց երկար տարի մի մարդ, որ մի տեղ մնում ա, էդ տեղի թերություններն  էլ աչքին չի գալի»,- ասել է Սարոյանը:

Անրադառնալով այն խոսակցություններին, որ նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը բանակում չի ծառայել, ասաց, որ չարաչար սխալվում են այդպես մտածողները. «Վիգենը հենց իրա կարիերան սկսել ա բանակից: Վիգենը, երբ սովորելուց եկել ա, եկել ա նախարարի հետ. էն ժամանակ նախագահը նախարար էր: Մենք միշտ Վիգենին համարել ենք բանակի տղեն: Իսկ Վիգեն Սարգսյանը շատ լավ բանակը պատկերացնում ա, յոթ-ութ տարի մեր նախարարի կողքին ա եղել: Ամեն ինչում ինքը մասնակցել ա»:

Սեյրան Սարոյանին թվում է, որ երկրի նախագահը Սեյրան Օհանյանին «ավելի լավ» պաշտոնի կտանի: «Բայց որ Սեյրան Մուշեղիչին կտանեն մի հատ պիտանի տեղ, մեր պետականության, մեր ժողովրդի համար լավ գործ կանի, դրա մասին չկասկածեք»:

Գլխավոր շտաբի պետի փոփոխությանը վերաբերվող հարցին եւ դիտարկմանը, որ Յուրի Խաչատուրովի եւ իր որդու անունները միշտ տարբեր կրիմինալ եւ կոռուպցիոն պատմություններով են ուղեկցվել, Սեյրան Սարոյանն ասաց, որ Խաչատուրովի որդին`Գրիշան, «շատ լավ տղա ա, շատ լավ ծառայող տղա ա, շատ պինդ, ձիգ զինվորական տղա ա, Խաչատուրովի խաթր չեն նշանակել, արժանի տղա ա որպես զինվորական, որ նշանակվի էդ պաշտոնին»:

Հիշեցնենք, որ Գրիշա Խաչատուրովին նշանակել են ԶՈՒ երրորդ կորպուսի հրամանատար: Յուրի Խաչատուրովի`ԱԱԽ քարտուղար նշանակվելու մասին էլ ասում է`«գրաժդանսկի պաշտոնի թող էթա, պինդ տղայա, կարա աշխատի»: