«Իսկանդերները» Հայաստանինն են, ոչ մի կասկած չկա դրանում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:

«Մեր «Իսկանդերներից» մենք ենք վախենում, ադրբեջանցիները ո՞նց կարան չվախենա:

Մերն ա, բա հո ձրի չի, ձրի սկի կնիկը մարդուն բան չի տա: Դա մեր սեփականն ա, մեր ջիպը ո՞նց եմ ես նստում քշում, այ տենց: Մուտիլովչիկներն են ըտենց բաներ խոսում: Ադրբեջանցիները շատ գիտեի՞ն, որ մենք «Իսկանդեր» ունենք, նոր հանեցինք մեյդան: Լսելը ուրիշ բան էր, տենալն ուրիշ բան»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ ավելի շուտ չէր խոսվում այդ զենքի առկայության մասին, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Դե առիթ չկար, ռազմական գաղտնիք ա, հո ցույց չե՞ս տա թշնամուն: Մենք էնքան լավ զապաս բաներ ունենք, հո մենակ էտի չէր: Էտի հլա մի հատ «Իսկանդեր» էր, բա ինչեր ունենք զապաս...»: