ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը վստահ է, որ Սուրիկ Խաչատրյանը մնալու է Սյունիքի մարզպետի պաշտոնում:

«Սուրիկ Խաչատրյանի կյանքն էլ կերաք: Էնքան արեցիք, մինչեւ ինֆակտ տվեց, հազիվ փրկեցինք: Ինքը մարզպետ ա, մարզպետ էլ մնալու ա»,-ասյաօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սեյրան Սարոյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը համաձայն չէ, որ նախորդ կառավարության նախարարները Հովիկ Աբրահամյանի կադրերն էին. «Հովիկ Աբրահամյանն էդ կադրերին իրանց տնի՞ց ա բերել: Խաչատրյան Գագոյին կամ Բեգլարյան Գագոյին Հովիկ Աբրահամյանն ա մեծացրե՞լ: Էդ ժամանակ էդ մարդիկ էին պետք, նրանց հետ ա աշխատել»:

Սեյրան Սարոյանը նաեւ ուրախ չէ Գագիկ Խաչատրյանի եւ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությամբ. «Իմ ընգեներն են»: Դիտարկմանը, որ նրանց անունը կապվում է կոռուպցիայի հետ, Սարոյանն արձագանքեց. «Պահ-պահ, հենց գործից հելան արդեն կաշառակեր են: Առաջ ինչի՞ չէիք ասում»: