Իրավապահ մարմինները շուրջ 2 ամիս է՝ որոնում են Կոտայքի մարզի բանկերից մեկի տարադրամի փոխանակման կետից գողություն կատարած անձին:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, օգոստոսի 12-ին անհայտ անձը Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում գտնվող բանկերից մեկում շեղել է մասնագետ գանձապահի ուշադրությունը եւ տարադրամի փոխանակման կետից հափշտակել զգալի չափերի գումար:
Տեսախցիկները ֆիքսել են կասկածյալին: Տեսանյութում պատկերված անձի վերաբերյալ տեղեկություն իմացողներին իրավապահները խնդրում են դիմել ոստիկանության Կոտայքի բաժին կամ զանգահարել (0222) 2-22-02 եւ (010) 59-06-14 հեռախոսահամարներով:











