Իտալացի, ամերիկացի, գերմանացի, ֆինն եւ ճապոնացի ֆիզիկոսներն ու մաթեմատիկոսները լուծել են հիդրոդինամիկայի կեսդարյա վաղեմության խնդիրը։ Գիտնականները տեսական արդյունքները ցուցադրել են փորձերի ժամանակ, հայտնում է Physical Review Letters–ը։
Մաթեմատիկոսներն առաջարկել են Կորտեվեգ–դե Ֆրիզի հավասարման մոտավոր լուծման պարզ միջոց սոլիտոնների՝ միավորված ալիքների ձեւով, որոնց համագործակցությունը չի փոխում նրանց ձեւն ու արագությունը։
Ֆիզիկոսները փորձի ժամանակ ուսումնասիրել են այդ ալիքները։ Դրա համար նրանք օգտագործել են 110 մ երկարությամբ լողավազան։ Գիտնականները ջրում հետեւել են 8 առանձնացած ալիքներին եւ դրանց շատ դանդաղ մարմանը։
Կորտեվեգ–դե Ֆրիզի հավասարումն առաջանում է ոչ գծային ալիքների բաշխման տեսությունում։ 1965-ին Նորման Զաբուսկին եւ Մարտին Կրուսկալը ցույց տվեցին, որ դրա լուծումներից մեկը 8 առանձնացած ալիքների միասնությունն է։ Գիտնականների նոր միջոցը թույլ է տալիս ավելի պարզ եւ ճիշտ կանխատեսել սոլիտոնների վարքը։











