Կառավարության ծրագիրն ուղղված է լինելու նրան, որ Հայաստանի քաղաքացիներն իրենց պաշտպանված եւ ապահովված զգան։ Այս մասին հոկտեմբերի 6-ին Կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նշենք, որ նիստից առաջ ելույթ է ունեցել Կառավարություն ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը հաջողություն է մաղթել նախարարների կաբինետին։
Վարչապետն իր խոսում հավաստիացրել է, որ կառավարությունն իր գործունեության ամբողջ ընթացքում աշխատելու է հասարակության հետ առավելագույն հետադարձ կապով եւ պարբերաբար բացատրելու է, թե ի՞նչ աշխատանք է իրականացնում, ի՞նչ նպատակով, որից հետո լսելու է հասարակության ակնկալիքներն ու խորհուրդները:
«Շնորհակալություն Ձեր մաղթանքների համար։ Դրանք շատ պարտավորեցնող են։ Ուզում եմ, որ Դուք իմանաք, որ մեր աշխատանքով մենք կարող են կատարել մեր առջեւ դրված խնդիրները»,-ասել է նա:
«Այդ ժամանակ մեր առջեւ ծառացած խնդիրներն աստիճանաբար կնահանջեն»,– պատասխանել է Սերժ Սարգսյանը:











