«Վեդի ալկո» ընկերությունը Աղավնաձորում արդեն վճարել է խաղող մթերման դիմաց ունեցած պարտքերը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
«130 մլն դրամի չափով գումար էր մնացել: Այսօր առավոտյան խոսել եմ սեփականատիրոջ հետ, հավաստիացրեց, որ մնացել են մի քանի հոգի, մինչեւ շաբաթվա վերջ կվճարի: Սպիրտ ուներ վաճառեց, պարտքերը մարեց»,-ասաց նա:
Փոխնախարարը հավաստիացրեց, որ խաղողի մթերումների հետ կապված առաջիկայում կլինի համակարգային մոտեցում, իսկ կոնկրետ Աղավնաձորի հետ կապված պայմանավորվածություն կա մթերողների հետ, ուղղակի գյուղացիները պետք է գնի շուրջ բանակցեն:
Ինչ վերաբերում ա սյ տարվա խաղողի մթերումներին, Ռոբերտ Մակարյանն ասաց. «Այս պահի դրությամբ 99 հազար տոննա խաղող մթերվել է հանրապետությունում: Գործընթացը շարունակվում է, խնդիր չի լինի, եթե անգամ պայմանագիր չունեն»:











