Ազգային ժողովում, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, լրագրողները փորձել են մի քանի հարցերի շուրջ լսել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքը, սակայն նա հրաժարվել է՝ նշելով, որ խեղաթյուրում են իր ասածները:

«Որովհետեւ դուք սկսել եք պատգամավորներից, նաեւ ընդդեմ ինձ, իմ խոսակցությունից որոշակի կտոր առանձնացնել եւ դա դարձնել պայքարի ուղի: Այդ իմաստով ես որեւէ մեկի հարցազրույց չեմ տա: Միայն նրանց, որոնք լավագույն լրագրողներ են, առանձին-առանձին եթե գաք կտամ»,-ասել է Գալուստ Սահակյանը: